Airbus A320-ի վթարի պատճառը դժբախտ սերն էր. ԶԼՄ-ներ
Ֆրանիսական Ալպերում կործանված Airbus A320-ի օդաչուի` 27-ամյա Անդրեաս Լյուբիցի բնակարանի խուզարկության ժամանակ գտնվել են բժշկական փաստաթղթեր, որոնք վկայում են օդաչուի մոտ հոգեկան հիվանդության մասին: Այս մասին հայտնել է Դյուսելդորֆի դատախազությունը:
Ինչպես փոխանցում է Bild պարբերականը՝ օդաչուի մոտ վաղուց էին նկատվում հոգեկան շեղումներ: Լյուբիցը մոտ կես տարի հոգեբույժի հսկողության տակ էր գտնվում: 2009թ.-ին նրա մոտ ախտորոշել էին ծանր դեպրեսիա: Այդ իսկ պատճառով նրան որոշ ժամանակով արգելել էին հաճախել օդաչուի կուրսերի: Չնայած հոգեկան խնդիրներին՝ նա 2013թ.-ին ընդունվել էր աշխատանքի Germanwings ավիաընկերությունում որպես երկրորդ օդաչու:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ քննիչները վթարի պատճառներից մեկն «անձնական կյանքի ճգնաժամն» են համարում: Նա բարդ հարաբերությունների մեջ էր ընկերուհու հետ: Նախքան կատարվածը՝ նա տառապում էր դժբախտ սիրուց: Այս վարկածը քննիչներն այժմ պարզում են: