Ղրիմն Ուկրաինայի մասն է. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր անդամակցումը ՆԱՏՕ-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«ՆԱՏՕ-ն զգալի քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային: Հզոր քաղաքական աջակցությունն Ուկրաինայի համար նշանակում է, որ մենք պաշտպանում ենք վերջինիս սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը և հստակ համոզմունք արտահայտում, որ Ղրիմն անօրինաբար անեքսիայի է ենթարկվել: Այն ոչ թե Ռուսաստանի, այլ Ուկրաինայի մասն է: Ղրիմի անեքսիան մենք անօրինական ենք համարում»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: