Արտակարգ և ողբերգական դեպք Երևանում. Մելքումով փողոցի 18 շենքի մոտ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի և Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մելքումով փողոցի թիվ 18 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և փրկարար ծառայության ՏԿԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները, որպեսզի մահացած աղջկա դին մոտեցնեն շտապօգնության դի տեղափոխող բրիգադին:
Մանրամասները՝ այստեղ: