Չնայած դատարանի որոշմանը՝ ԵՄ-ն «ՀԱՄԱՍ»-ը թողել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
Այսօր՝ մարտին 27-ին, ԵՄ-ն որոշում է ընդունել, որպեսզի «ՀԱՄԱՍ»-ը մնա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում՝ չնայած դատարանի որոշմանը, ըստի որի՝ գրանցամատյանից դուրս է հանվում պաղեստինյան խմբավորումը։
«ՀԱՄԱՍ»-ը կմնա ցուցակում մինչև հաջորդ տարվա դեկտեմբերը՝ հաշվի առնելով վերաքննիչ դատարանի վճիռը»,-այս մասին ԵՄ-ի մամուլի քարտուղար Սյուզան Կիֆերը գրել է թվիթթերյան իր էջում: