Ավտովթար Երևանում. Ազատության պողոտայում բախվել են BMW-ն ու Toyota-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:00-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վահան Այվազյանի վարած BMW մակնիշի 34 DV 910 համարանիշի և 28-ամյա Հարություն Վարդանյանի վարած Toyota Altezza մակնիշի 60 QQ 022 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը և ուղևորը՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Արտաշես Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մանրամասներն՝ այստեղ: