Աշոտ Աղաբաբյանը նեղացել է հարազատ կուսակցությունից և բոյկոտել է անցած քառօրյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր, Գալուստ Սահակյանի աներձագ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նեղացել է հարազատ կուսակցությունից և, իբրև բողոքի նշան, բոյկոտել է անցած քառօրյան: Եվ չի էլ թաքցնում իր վերաբերմունքը:
Մինչև հարկայինի կողմից տուգանվելը Բուռնաշը նեղսրտել էր կուսակցությունից, որ մատը մատին չխփեցին և Ծառուկյանին կարգի չհրավիրեցին՝ թույլ տալով, որ «Հրազդան» տոնավաճառից առևտրականներ փախցնի ու մեծ վարկի տակ գցի Աղաբաբյանին:
Դրան էլ հետևեց ՀՀԿ-ի ուղիղ հարվածը՝ հարկայինը նրան տուգանեց 60 միլիոնով: Աղաբաբյանն էլ որոշել է բոյկոտել Աժ նիստերը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: