Ինքնասպան է եղել «Գորիս» ՔԿՀ պետի տեղակալի հայրը
Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 24-ին հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել հանրապետությունում, այս անգամ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 74-ամյա մի տղամարդ ինքնասպան է եղել՝ կախվելով բնակելի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակի դիմացի ծածկի փայտյա հենակից:
Շրջանառվող լուրերով՝տղամարդուն պատկանող ավտոտնակում ստվարաթուղթ է հայտնաբերվել՝ հետևյալ գրությամբ. «Չդիմացա... Ունեմ չբուժվող հիվանդություն, դրա համար կատարում եմ այս քայլը և խնդրում եմ իմ իսկական հարազատներին, որ ներեն»:
Armlur.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» ՔԿՀ պետի տեղակալի հայրն է»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: