Պարո'ն Այվազյան, նստի' ու լսի'.Բագրատյան-Այվազյան մենամարտը շարունակվում է (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ մարտի 26-ի նիստին շարունակվեցին քննարկումները ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության ծրագրի վերաբերյալ: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն իր ելույթի ընթացքում անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին՝ ասելով, որ հաճախ նրա հետ համամիտ չի լինում:
Երբ ամբիոնին էր մոտենում Հրանտ Բագրատյանը, երկու պատգամավոր մի պահ բանավիճեցին, ու Հրանտ Բագրատյանը վիճելով մոտեցավ ամբիոնին ու իր խոսքը շարունակեց խոսափողների մոտ: «Մի' մենամարտեք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Մենամարտ չկա: ՀՀԿ-դ միակողմանի մի ճշմարտություն է ընտրել ու դրանով ուզում եք առաջ գնալ: Պարո'ն Այվազյան, նստի' ու լսի', մի' ընդհատեք, խոսեմ՝ տասը րոպե ժամանակ ունեմ: 24 օրենք եմ ընդունել, ոչ մեկը չի մտել օրակարգ, որոնք պակաս չեն Ձեր օրենքներից»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները` տեսանյութում: