Խոշոր ավտովթար Պերույում. զոհվել է 34 մարդ
Պերույում տեղի է ունեցել խոշոր ավտովթար մի քանի ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փոխանցվում է, որ այս խոշոր ավտովթարը խլել է 34 մարդու կյանք, բացի այդ, ևս 70 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ նախնական տեղեկությունների` Murga Serrano ընկերությանը պատկանող ուղևորատար ավտոբուսը դուրս էր եկել հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով էլ տեղի էր ունեցել խոշոր ՃՏՊ-ն: