Ուկրաինայում գրավել են Մոսկվայի պատրիարքարանի ուղղափառ եկեղեցու տաճար
Ուկրաինայի Չուդնիցա գյուղում գրավել են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու՝ Մոսկվայի պատրիարքարանի տաճարը: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Փոխանցվում է, որ մի քանի տղամարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ վիրավորել են հավատացյալներին և թույլ չեն տվել աղոթել Սուրբ Պարասկևի տաճարում:
Ինչպես հայտնել են ականատեսները՝ տղամարդիկ ծեծի են ենթարկել այն կանանց, որոնք փորձել էին պաշտպանել եկեղեցին: