«Նորմանդյան քառյակ»-ի հանդիպումը ցույց տվեց, որ Կիևը չի իրականացնում Մինսկի համաձայնագրերը. ՌԴ ԱԳՆ
«Նորմանդյան քառյակ»-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ցույց տվեց, որ Կիևը չի իրականացնում Մինսկի համաձայնագրերը: Այս մասին գրում է РИА «Новости»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինին:
«Պետք է նշել, որ այսօր տեղի ունեցած քննարկումը ցույց տվեց, որ, ցավոք, ուկրաինական իշխանությունը չի իրականացնում այն, ինչի մասին համաձայնության են եկել Մինսկում»,-հայտարարել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ հաջորդ կայանալիք հանդիպման ժամանակ Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության աշխատանքների շուրջ քննարկում կանցկացվի:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Բեռլինում ավարտվել է «Նորմանդյան քառյակ»-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը