Մեծ Բրիտանիայում 11-ամյա տղան դպրոց է հաճախել «Մոխրագույնի 50 երանգները» գրքի հերոսի կոստյումով
Մեծ Բրիտանիայում Մանչեսթերից 11-ամյա տղայի ընտանիքը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ տղան դպրոց է հաճախել «Մոխրագույնի 50 երանգները» գրքի հերոս Քրիստիան Գրեյի կոստյումով: Այս մասին հայտնում է ВВС-ին:
Տեղեկությունների համաձայն՝ Բրիտանիայում մարտի առաջին հինգշաբթի օրը նշում են գրքի Համաշխարհային օրը: Տոնակատարությունների շրջանակներում դպրոցականները պետք է դասերի հաճախեն գրական կերպարների կոստյումներով:
Լիամ Սկոուլզի ծնողները վերջինիս հագցրել են մոխրագույն կոստյում՝ տալով նրան աչքերի համար դիմակ և ձեռնաշղթա, որոնք հերոսն օգտագործում է գրքում և վերջերս էկրանավորված ֆիլմում սիրային տեսարաններում: