Կիևում ոստիկանը պատահաբար կրակել է իր գործընկերոջ վրա
Կիևում ոստիկանության աշխատակիցը զենքի հետ անզգուշությամբ վարվելու արդյունքում պատահաբար կրակել է իր գործընկերոջ վրա: Այս մասին հաղորդում է Կիևի ՆԳՆ-ն:
«Այսօր ժամը 13:24-ին, 1-02-ը բժիշկներից հաղորդագրություն է ստացել, որ դատարանում ոստիկաններից մեկը վիրավոր է: Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանը վիրավորվել է իր գործընկերոջ կողմից՝ զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկայումս վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ծանր վիճակում:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: