Ուկրաինայի ՆԳՆ հաստատել է, որ Խարկովում պայթել է հատուկ ստորաբաժանման հրամանատարի մեքենան (տեսանյութ)
ԵվրոպաՈւկրաինայի ՆԳՆ խորհրդական Անտոն Գերաշենկոն հաստատել է, որ Խարկովում պայթած ավոմեքնենան պատկանում էր հատուկ ոստիկանության «Слобожанщина» գումարտակի հրամանատար Անդրեյ Յանգոլենկոյին:
«Խարկովում բնակելի տներից մեկի մոտ կայանած միկրոավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով շտապօգնությունը դեպքի վայրից տեղափոխել է «Слобожанщина» գումարտակի հրամանատար Անդրեյ Յանգոլեկնոյին և կնոջը՝ Իննային: Փառք Աստծո, նրանք միայն մարմնական վնասվածքներ են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- Գերաշենկոյի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: