Նիդեռլանդները նախատեսում են ստանալ Boeing-ի վթարի քննչական արդյունքները
Նիդեռլանդները նախատեսում են ստանալ Boeing 777 Malaysia Airlines ինքնաթիռի վթարի հետաքննության ամբողջական արդյունքը: Այս մասին հաղորդում է Նիդեռլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսը:
«Այժմ հետաքննությունն անցնում է ամբողջական և համպարփակ՝ միջազգային մակարդակով և ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխան: Մենք դեռևս չենք մեկնաբանում հետաքննության ընթացքը: Հույս ունենք, որ այս ամռան ընթացքում հստակ արդյունքները կարող ենք արդեն ձեռք բերել»,- Կունդերսի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: