«Երրորդմասցի Լյովիկ»-ը գնացել էր Մանումենտի Դավիթիկին տեսակցելու
Ինչպես հայտնի է մարտի 4-ին, կրակոցներ էին հնչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ: Կրակոցների հետևանքով մահացել էր երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի (Դրո), Ղազարյան Լևոն Միհրանի («Երրորդմասցի Լյովիկ»), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։
Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու է դեպքը տեղի ունեցել հենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ: Operativ.am-ի տեղեկություններով` սպանված «Երրորդմասցի Լյովիկ»-ը գնացել էր «Նուբարաշեն» ՔԿՀ` Մանումենտի Դավիթիկին տեսակցելու: Վերջինիս ուղեկցել են Դրոն և Մոսոն: Սա նախապես նախապատրաստված, ծրագրված սցենար է եղել, քանի որ սպանվածները` «Երրորդմասցի Լյովիկ»-ը, նրա ընկերները` Դրոն և Մոսոն, չեն եղել զինված «Նուբարաշեն» ՔԿՀ տարածք մուտք գործելիս: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածք զենքով մուտք գործել հնարավոր չէ, քանի որ անցկացվում է համապատասխան ստուգում: