Պուտինը պատասխանել է Պորոշենկոյի նամակին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նամակին՝ կապված օդաչու Նադեժդա Սավչենկոյի հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Պատասխանն արդեն ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից և արդեն ուղարկվել է»,-հայտնել է Պեսկովը:
Թե ինչ է պատասխանել Պուտինը՝ հայտնի չէ: