Մալազիայի ոստիկանությունը Facebook-ում հայտնաբերել է «ԻՊ»-ի համար հավաքագրողների 500 էջ
Մալազիայի ոստիկանությունը Facebook-ում հայտնաբերել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար հավաքագրողների 500 էջ: Այս մասին հայտնում է The Star-ը:
Ոստիկանությունից հայտնել են, որ բոլոր հայտնաբերված էջերը եղել են ակտիվ:
«Մալազիայի բնակիչներից մեկն իր ընտանիքին սպառնում էր ինքնասպանությամբ, եթե նրանք համագործակցեն իշխանությունների հետ և խանգարեն իրեն միանալ «ԻՊ»-ին»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: