Նաիրա Զոհրաբյանը էժան գնով վարձով տարածք է փնտրում
Երեկ` մարտի 5-ին, ինչպես հայտնի է կայացավ ԲՀԿ արտահերթ 8-րդ համագումարը, որի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը միաձայն ընտրվել է ԲՀԿ նախագահ: Իհարկե, նրա նախագահ դառնալուց րոպեներ անց, ԲՀԿ-ի շարքերը նոսրացան:
ԲՀԿ-ի նորընտիր նախագահն այս պահին փնտրտուքների մեջ է: Վերջինս վարձով տարածք է փնտրում, որպեսզի մնացյալ ԲՀԿ-ականների հետ հաստատվի այդ տարածքում: Փաստորեն, Նաիրա Զոհրաբյանը դարձել է ԲՀԿ նախագահ, բայց առանց նստավայրի: Անկեղծ ասած, այս ամենը հասնում է զավեշտի և անգամ խաշած հավը կծիծաղի ԲՀԿ-ի նման վիճակում հայտնվելու համար:
Բայց, իրականում, Նաիրա Զոհրաբյանի կարիքներն արդեն հոգացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով իր ֆինանսական միջոցներն է ներդրել ԲՀԿ-ի նորընտիր նախագահին նստավայրով ապահովելու համար: Կամ, գուցե նախատոնական անակնկալ է մատուցել Նաիրա Զոհրաբյանին, քանի որ վերջապես մարտի 8 է գալիս:
Իսկ Նաիրա Զոհրաբյանը դեռ հույսը չի կորցնում, որ էժան գնով կարող է վարձակալությամբ տարածք վերցնել: Նաիրա Զոհրաբյանին մնում է սպասել և հուսալ: