ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրճատել է իր աշխատավարձը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 10 տոկոսով նվազեցրել է իր աշխատավարձը:
Այդ որոշումը կգործի 2015թ-ի մարտի 1-ից դեկտեմբերի 31-ը: Բացի իր աշխատավարձից՝ Պուտինը նվազեցրել է նաև վարչապետի, պետության գլխավոր դատախազի և գլխավոր քննչական կոմիտեի նախագահների աշխատավարձերը:
«2015թ-ի մարտի մեկից սկսած՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը, ՌԴ նախագահի, Կառավարության ղեկավարի, գլխավոր դատախազի և քննչական կոմիտեի ղեկավարի աշխատավարձերը նվազեցնել 10 տոկոսի չափով, ինչպես նաև հանել եռամսյակային պարգևավճարները»,-ասվում է նախագահի հրամանագրի մեջ: