Չինաստանում հանցագործները դանակով հարվածել են անցորդներին
Չինաստանում Գուանչժոու քաղաքում երկու հանցագործ հարձակում են իրականացրել երկաթուղային կայարանում կանգնած ուղևորների նկատմամբ: Այս մասին հայտնում է «Синьхуа»-ն:
Փոխանցվում է, որ հանցագործները դանակով հարվածել են 10 մարդու:
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան տեղական ժամանակով՝ 08:18-ին:
Հանցագործները ձերբակալության ժամանակ դիմադրություն են ցույց տվել, ինչի հետևանքով նրանցից մեկը սպանվել է, իսկ մյուսը վիրավորվել է: