ԴԺՀ հայտնել է, որ ուկրաինական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 15 անգամ
Ուկրաինայի ուժայինները երեկ հրադադարի ռեժիմը խախտել են 15 անգամ: Այս մասին հայտնում է «Газета.Ru»-ն:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Հրադադարի ռեժիմն այս գիշեր խախտվել է 15 անգամ: Զոհեր և տուժածներ չկան»,-հայտնել է ԴԺՀ ներկայացուցիչը: