Պորոշենկոն հայտարարել է Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին հայտարարել է Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքին:
«Նախագահը նշել է, որ իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ է միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել»,-ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ ԱԳՆ-ն չի աջակցում Ուկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու որոշմանը: