ՃՏՊ Երևան-Ապարան ավտոճանապարհին
Մարտի 5-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Ապարան քաղաքի բենզալցակայանի մոտակայքում, «Շևրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված: