Հայկական լավաշի մասին
Հացը հայերիս համար սրբություն է, աստվածային պարգեւ: Հայկական հնագույն հացատեսակներից է լավաշը՝ մեր անուշաբույր, անկրկնելի, հնում մեր ամենօրյա կյանքի անբաժան ուղեկիցը: Այն հարս ու փեսայի ուսին դնելով` առատություն ու օրհնություն էին ակնկալում երկնավորից: Լավաշը հայի փրկությունն էր ձմռան երկար ու ձիգ ամիսներին:
Բառն ունի հայկական ծագում եւ չպետք է այն որոնել պարսկական ու հնդկական բառարաններում: Մեր նախնիները իրենց հարուստ ժառանգության հետ լավաշն էլ տարան Իրան ու Հնդկաստան:
Բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաեւ մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:
Հայե՛ր, գիտե՞ք, որ. Ֆեյսբուք