Պուտինն ազատ չի արձակի Սավչենկոյին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկովը հայտնել է, որ Կրեմլը ստացել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նամակը, որում խնդրում է ազատ արձակել Ուկրաինայի քաղաքացի Նադեժդա Սավչենկոյին: Այս մասին գրում է mk.ru-ն:
«Մենք ստացել ենք նամակը, ավելի ուշ կձևակերպվի պատասխանը»,-նշել է Պեսկովը:
Փորձագետների համոզմամբ՝ պատասխան նամակում տեղ կգտնեն դատարանի որոշմանը սպասելու կոչերը:
Ինչպես հայտնի է՝ Նադեժդա Սավչենկոն մեղադրվում է Լուգանսկում 2 ռուս լրագրողների սպանության և Ռուսաստանի սահմանն անօրինական հատելու մեջ: