Խոշոր ավտովթար՝ Երևանում. ոստիկանությունն ու քննչական բաժինը փնտրում են ավտոմեքենաների ջարդ կատարած «յաշիկավարին». Shamshyan.com
Shamshyan.com -ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes G 500 մակնիշի 33 ԼՍ 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Երևանյան խճուղու հատվածում՝ «Փարաքար Շաուրմա»-ի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 33 ՍD 894 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև Mercedes ML 320 մակնիշի 90 NM 066 համարանիշի և Range Rover մակնիշի 20 ՏՍ 977 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաներին հարվածելուց հետո, «յաշիկի» վարորդը մոտ 600 մ առաջ է ընթացել, ավտոմեքենան թողել և, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ դիմել է փախուստի:
Մանրամասներն՝ այստեղ: