Մակքեյնը խոստովանել է, որ վախենում է էլեկտրոնային փոստից
Արիզոնայի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ չի օգտվում էլեկտրոնային փոստից, քանի որ հնարավոր է, որ այնպիսի հաղորդագրություն ուղարկի, որի համար հետագայում կզղջա: Այս մասին գրում է Business Insider-ը:
Սենատորի մեկնաբանություններն ի հայտ եկան ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության հետ կապված սկանդալի ֆոնին:
«Ես ընդհանրապես հաղորդագրություններ չեմ ուղարկում էլեկտրոնային փոստով: Կան մարդիկ, որոնց ես խնդրում եմ գրել email: Ես հանգիստ և զուսպ մարդ չեմ: Ես վախենում եմ, որ կարող եմ այնպիսի հաղորդագրություն ուղարկել, որի համար հետագայում կզղջամ»,-Մակքեյնի խոսքերն է մեջբերում Business Insider-ը: