Նյու Յորքում Սաուդյան Արաբիայի արքայազնի բնակարանը վաճառվում է $48,5 միլիոնով
Նյու Յորքում գտնվող բնակարանը, որը պատկանում է Սաուդյան Արաբիայի գերդաստանի թագավորական անդամ Նավաֆ իբն Աբդուլ-Ազիզ Սաուդին, վաճառվում է $48,5 միլիոնով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Բնակարանի տարածքը կազմում է մոտ 1000 քառ. մ, որը գտնվում է Մանհեթենի էլիտար շրջանում՝ Վերին Վեսթ-Սայթում: Բնակարանն ունի 4 ննջարան, 4 լոգարան, ֆիթնես կենտրոն, բիլիարդի համար նախատեսված սենյակ, վարսավիրանոց, 3 զրահապատ մինի-բունկերներ, ծխողների համար նախատեսված սենյակ, ինչպես նաև 60 մետրանոց հյուրասենյակ՝ Հուդզոն նայող տեսարանով:
Բնակարանի մեկ քառակուսի ֆուտը վաճառվում է $4,6 հազարով, ինչը բավականին թանկ է Վերին Վեսթ-Սայթի համար: