ՃՏՊ Սեբաստիա փողոցում
Մարտի 5-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E» մակնիշի (վարորդ Կ. Պ., ծնվ.1993 թ.) 34 PF 396 պետհամա, «Օպել» մակնիշի (վարորդ Մ. Ի., ծնվ.1954 թ.) 34 MD 295 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Մերսեդես CL300» մակնիշի 45 LT 555 պետհամարանիշի, վերջինս էլ «Նիսսան պրիմերա» մակնիշի 772 OP 61 պետհամարանիշի և «Նիսսան մաքսիմա» մակնիշի 90 LO 555 պետհամարանիշի ավտոմեքենաներին:
Հրշեջ-փրկարարները «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ.Պ.-ին, ով տեղեփոխվել է «Արմենիա» ՀԲԿ,իսկ Մ.Ի.-ը` «Մալաթիա» ԲԿ:
Ըստ բժիշկների` Կ.Պ.-ի առողջական վիճակը ծանր է, Մ.Ի.-ինը` ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, կատարել են ճանապարհահատվածի լվացման և մաքրման աշխատանքներ և օգնել ավտոմեքենաները տեղափոխել քարշակի վրա: