«Բոկո Հարամ»-ի ուժայինները մոտ 70 մարդ են սպանել Նիգերիայում
«Բոկո Հարամ»-ի ուժայինները մոտ 70 մարդ են սպանել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Նջաբա գյուղում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով խաղաղ բնակիչների շրջանում աղբյուրներին:
«Ես մասնակցել եմ զոհերի հաշվարկման գործում: 68 մարդ սպանվել է»,-ասել է գյուղի բնակիչներից մեկը:
Նշվում է, որ զոհերի թվում եղել են բազմաթիվ երեխաներ: Համարյա ողջ գյուղը կործանվել է հրդեհի արդյունքում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բոկո Հարամ»-ի ուժայինները հարձակում են գործել Նիգերիայում Գվազա քաղաքի վրա: