Վաշինգտոնը $23 մլն կհատկացնի Կիևին «ռուսական քարոզչության» դեմ պայքարի համար
Վաշինգտոնը մտադիր է $23 մլն հատկացնել Կիևին «ռուսական քարոզչության» դեմ պայքարի համար: Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան թվիթթերյան հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Ռուսական քարոզչության դեմ պայքարի համար հեռարձակման հարցով խորհուրդը $23 մլն կհատկացնի ռուսերեն լեզվով ծրագրերի ստեղծման համար»,-դեսպանատան մամուլի ծառայությունը մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ առաջարկել են ստեղծել ռուսալեզու ԶԼՄ՝ ի պատասխան«ռուսական քարոզչության»: