Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 23-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Շալկե-4»-ի դարպասը խփած գոլը Բունդեսլիգայի պաշտոնական կայքի կողմից ճանաչվել է շաբաթվա լավագույնը։
Մխիթարյանի գոլը լավագույնն է համարել քվեարկողների 80 տոկոսը։
Հիշեցնենք, որ դա նրա առաջին գոլն էր ընթացիկ առաջնությունում։