Ջոն Քերրին հայտարարել է Բաշար Ասադի վրա ռազմական ճնշում գործադրելու հնարավորության մասին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ռազմական ճնշում գործադրելու հնարավորության մասին՝ երկրում իշխանափոխության հասնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
«Ի վերջո անհրաժեշտ է միավորել դիվանագիտությունն ու ճնշումը, որպեսզի հնարավոր լինի հասնել իշխանափոխության: Անհրաժեշտ կլինի նաև ռազմական ճնշում գործադրել»,-ասել է Քերրին, ով այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում:
Նա նաև նշել է, որ ներկա պահին ԱՄՆ-ի հիմնական նպատակը ոչ թե Ասադի, այլ Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարն է: