Արմավիրցիները պատրաստվում էին կոտրել ՀՀ կառավարության շենքի պատուհանները (տեսանյութեր)
ՀասարակությունԱյսօր ՀՀ կառավարության շենքի բակում հավաքված արմավիրցիները փորձում էին ներխուժել ՀՀ կառավարության շենք՝ սպառնալով, որ կջարդեն պատուհանները:
Նրանք այնքան բարկացած էին, որ մոռացել էին երեխաների ներկայության մասին, որի արդյունքում էլ երեխաները սկսեցին լացել:Արմավիրցիների վանկարկումներին էին միացել նաև նաիրիտցիները, որոնք պահանջում էին վարչապետին, ինչպես նաև, որ վերադարձնեն իրենց աշխատավարձերը:
Operativ.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե ինչու տասնութ ամսվա ընթացքում չեն հեռացել աշխատանքից, վերջիններս ասացին, որ մեկ ամիս տվել են, այնուհետև 2 ամիս չեն տվել, կրկին մեկ ամիս տվել են, որին էլ հետևել է 3 ամիս դադար:
Այդպիսով ամբողջը հավաքվել և դարձել է 18 ամսվա աշխատավարձ, որը ՀՀ կառավարությունը պարտավոր է տալ: