Սիրիայի ՌՕ ուժերի հետախուզության շենքի վրա գործած հարձակման հետևանքով զոհվել է 34 մարդ
Սիրիայի ՌՕ ուժերի հետախուզության շենքի վրա գործած հարձակման հետևանքով զոհվել է 22 զինծառայող և 14 ապստամբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Փոխանցվում է, որ ապստամբները պայթեցրել էին շենքի մոտակայքում գտնվող թունելները և այդ կերպ ցանկացել էին գրավել շենքը, սակայն դա նրանց չէր հաջողվել:
Ինչպես նշվում է՝ Հալեպում այդ մասում դեռևս շարունակվում են ռազմական գործողությունները: