Ավտովթար` Վանաձորում. 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
Մարտի 5-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում՝ զորամասի մոտակայքում, բախվել են «ԶԻԼ-130» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի (վարորդ Ս. Մ.) 35 VO 958 պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Ա. Պ.) 60 UO 532 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ս.Մ.-ը (ծնվ. 1994 թ.) տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան: