Իտալացի մաֆիոզը թաքնվել է իր կնոջ բազմոցում
Նեապոլի ոստիկանությունը ձերբակալել է տեղի մաֆիոզական կլանի ղեկավար Վինչենցո Պարիանտեին, ով ձերբակալության ժամանակ փորձել էր թաքնվել բազմոցում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ նրան ձերբակալել էին երեկ առավոտյան իր կնոջ տանը: Ըստ տեղի ԶԼՄ-ների` մաֆիոզը փախուստի մեջ է գտնվել 2003 թ-ից:
Նշվում է, որ 2014 թ 63-ամյա Պարիանտեին հեռակա կարգով դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ մրցակից մաֆիական կլանի երկու ներկայացուցիչներին սպանելու համար: