Սեուլում հարձակում են գործել ԱՄՆ-ի դեսպանի վրա (տեսանյութ)
ԱշխարհՀարավային Կորեայում ԱՄՆ-ի դեսպան՝ Մարկ Լիպպերտի վրա հարձակում է իրականացվել: Այս մասին հայտնում է հարավկորեական «Ренхап» գործակալությունը:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լիպպերտը դասախոսության էր գնում:
Ըստ YTN հեռուստաալիքի տեղեկությունների` ածելիով զինված տղամարդը հարձակվել է դեսպանի վրա և բղավել. «Հարավային և Հյուսիսային Կորեաները պետք է միանան»:
Նշվում է, որ հանցագործին հաջողվել է ձերբակալել, իսկ դեսպանին տեղափոխել են հիվանդանոց: