Թուրքիայի բարձրագույն վերաքննիչ դատարանի ուշագրավ դատավճիռը
Հետաքրքիր դատավարություն և էլ ավելի ուշագրավ դատավճիռ է կայացվել թուրքական բարձրագույն վերաքննիչ դատարանում: Նախկին ամուսիններն ապահարզանից հետո դիմել են դատարան՝ անհաջող ամուսնության ընթացքում փոխադարձ վիրավորանքների համար միմյանցից փոխհատուցում ստանալու նպատակով:
Ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, բարձրագույն վերաքննիչ դատարանը վճռել է պատասխանատվության ենթարկել ամուսնուն, ով կնոջն ասելով «ես քեզ չեմ սիրում արտահայտությունը»՝ «զգացմունքային բռություն» է իրականացրել կնոջ նկատմամբ:
Այսքանից հետո, ինչպես չասել՝ կեցցե թուրքական դատարանն, ամենակնամեծար դատարանն աշխարհում:
Արմեն Պետրոսյան. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/828923617144854