Առաջին 2 ամսում բյուջեն չի կատարվել արդեն 8 մլրդ դրամով
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում բյուջեի հավաքագրման տեսանկյունից: Մեր տեղեկություններով, այս տարվա առաջին երկու ամիսներին բյուջեի եկամուտները թերակատարվել են մոտ 8 մլրդ դրամով:
Ամենաշատ թերակատարումը, մեր տեղեկություններով, արձանագրվում են Ավելացված արժեքի հարկի գծով: Այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից գանձվող մաքսատուրքը ուղղվում է հենց այդ միասնական հաշվին, այնտեղից էլ դրա 1,13 տոկոսը հետ է վերադարձվում ՀՀ:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ԵՏՄ երկրներ ներմուծման ծավալները կտրուկ նվազել են, ինչը նշանակում է, որ նվազելու է նաև ՀՀ փոխանցվելիք գումարը: Մի խոսքով, արդեն տարվա սկզբից ի հայտ են եկել բյուջեի կատարման հետ կապված խնդիրներ, որոնք գնալով խորանալու միտում ունեն»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: