Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք. Մհեր Սեդրակյանը Մուրադ Գուլոյանին
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստի ավարտից հետո բավական բարձր էր Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի տրամադրությունը:
Նիստերի դահլիճից իջնող աստիճանների վրա նա, ողջագուրվելով ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանի հետ, ասաց. «Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք»: Մինչ Գուլոյանը կպատասխաներ, պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելլաջիոյի Գրիշը, առաջ ընկավ՝ ասելով. «ոնց որ թե կարանք»:
«ՉԻ» լրագրողը Մուրադ Գուլոյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե երբվանի՞ց չէին կարողանում շփվել միմյանց հետ, ինչին ի պատասխան պատգամավորը նշեց. «Մհերը մեր հարյուր տարվա ընկերն ա, միշտ էլ շփվում ենք, հանդիպում ենք, ինքը ուղղակի կատակ էր անում»»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: