Պուտինը չի մասնակցի Նեմցովի թաղմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի թաղմանը, որը տեղի կունենա մարտի 3-ին: Այս մասին, հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, հայտնում է «Интерфакс»-ը:
РБК-ի փոխանցմամբ՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխվարչապետն ու խորհրդարանի երկու պալատների ղեկավարությունը նույնպես չեն մասնակցի թաղմանը:
Twitter-ի իր էջում քաղաքական գործիչ Իլյա Յաշինը գրել է, որ Նեմցովի քաղաքացիական հուղարկավորությունը տեղի կունենա Սախարովի կենտրոնում ժամը 10:00-14:00-ը: Ժամը 15:30-ին կսկսվի թաղումը Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը: