Լավրովը և Քերրին պատժամիջոցների մասին քննարկում չեն անցկացրել
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման ընթացքում պատժամիջոցների մասին քննարկում չեն անցկացրել: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Նման քննարկում չի եղել: Մենք քննարկել ենք Մինսի համաձայնագրերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»,-նշել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Լավրովը խնդրել է Քերրիին իր ազդեցությունը կիրառել Կիևի հանդեպ, որպեսզի ուկրաինական իշխանություններն իրականացնեն Դոնբասում զորքերի դուրսբերման մասին համաձայնությունները: