«ԻՊ»-ի կողմնակիցները սպառնում են սպանել Twitter-ի հիմնադիրներից մեկին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները սպառնում են սպանել Twitter-ի հիմնադիրներից մեկին՝ Ջեք Դորսիին: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը՝ հղում անելով Justpaste-ում տեղադրված գրառմանը:
«Ձեր վիրտուալ պատերազմն իրական պատերազմ կդառնա մեր համար»,-ասվում է անանուն ուղերձի մեջ՝ ուղղված Twitter-ի հիմնադրին:
«Մենք զգուշացնում էինք ձեզ ամենասկզբից, որ սա ձեր պատերազմը չէ, սակայն դուք չհասկացաք և շարունակեցիք արգելափակել Twitter-ի մեր հաշիվները, սակայն մենք միշտ վերադառնում էինք»,-հաղորդագրությունն է մեջբերում ռեսուրսը: