Կենտրոն TV-իի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և ՀՀԿ-ի միջև ծագած լարվածության պատճառով փակվել է «Էկոլոգիկա» հաղորդումը
Փակվել է Կենտրոն TV հեռուստաընկերության «Էկոլոգիկա» հաղորդումը, որը Հայաստանում գործող TV-ալիքների միակ բնապահպանական հաղորդումն էր:
«Էկոլոգիկա»-ի վերջին հաղորդումը հեռարձակվեց սույն թվականի փետրվարի 27-ին, և հաղորդավարուհի Տաթև Դանիելյանը հայտարարեց, որ դա վերջին հաղորդումն է:
Դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ սկսվեց լարվածություն հեռուստաընկերության սեփականատեր Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ (ԲՀԿ) Գագիկ Ծառուկյանի և իշխանական Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) միջև:
ԷկոԼուրը ափսոսում է հաղորդման փակման համար, հատկապես այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանում կուտակվում են բնապահպանական խնդիրները և պահանջվում են ռեսուրսներ` այդ խնդիրները վերհանելու համար: