Պատահար Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում
Մարտի 2-ին, ժամը 03.30-ին, Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: