Սինձո Աբեն հույս ունի, որ Դոնբասում իրավիճակը կկարգավորվի
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ուկրաինայի ԱԳՆ Պավել Կլիմկինի հանդիպման ժամանակ Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման հույս է հայտնել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Մենք հարգում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և հույս ունենք, որ հակամարտությունը խաղաղ լուծում կստանա»,-ասել է Աբեն:
Կլիմկինը աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի վարչապետին և հետագա երկկողմ հարաբերությունների զարգաման հույս հայտնել: