Իրաքի զորքերը սկսկել են Տիկրիտի ազատագրումն «ԻՊ»-ի զինյալներից
Իրաքի կառավարության զինվորականները Տիկրիտը՝ Սադամ Հուսեյնի հայրենի քաղաքը, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատագրելու լայնածավալ գործողություններ են սկսել:
Իրաքի հեռուստաալիքը հաղորդել է, որ կառավարության զորքերը հարձակվել են քաղաքի վրա: Տեղի զորքերին աջակցում են Իրաքի ռազմաօդային ուժերը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: