ԴԺՀ-ի անջատողականները դադարեցրել են Դոնեցկի օդանավակայանի բեկորների հավաքումը
Դոնեցկի օդանավակայանի բեկորների հավաքումը դադարեցվել էր Ուկրաինայի ուժայինների կողմից իրականացված գնդակոծման հետևանքով: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության անջատողականների հրամանատարական շտաբի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԴԺՀ շտաբից հայտնել էին, որ Ուկրաինայի ուժայինները հրադադարի ռեժիմը խախտել են 11 անգամ: